01 Մայիս 2015, 18:11
2059 |

«054» կամ ստեղծագործողներ բոլոր ժանրերի, միացե՛ք

Խաղաքարտերն ունեն մեկ նպատակ` ներկայացնելու հայ ստեղծագործողներին և հավաքելու նրանց մեկ գաղափարի շուրջ: Սահմաններ չկան, կանոններ` նույնպես:

«054» նախագիծը սկսված դեռ 2014-ի աշնանը իրենից ներկայացնում է պոկերի խաղաքարտերի կապոց՝ յուրաքանչյուր քարտն առանձին ձևավորմամբ: Ըստ նախագծի հեղինակներ Սերգեյ Նավասարդյանի և Վիլյամ Կարապետյանի, խաղաքարտերն ունեն մեկ նպատակ` ներկայացնելու հայ  ստեղծագործողներին և հավաքելու նրանց մեկ գաղափարի շուրջ: Սահմաններ չկան, կանոններ` նույնպես:


«054» նախագծի խաղաքարտերը մասամբ արդեն պատրաստ են, ինչպես նաև հայտնի են հեղինակներից ոմանց անունները` Նանե Թումանյան, էդուարդ Քանքանյան, Վահան Ստեփանյան, Նոնա Իսաջանյան, Արա Ասլանյան, Սարգիս Անտոնյան, Ռուբեն Մալայան և այոք:


Այժմ նախագիծը փնտրում է ստեղծագործողների, նկարիչների, նկարազարդողների, դիզայներների, 3D արտիստների, լուսանկարիչների, անիմատորների և այլոց, որոնք ունեն հետաքրքիր մտքեր և ցանկություն համալրելու նախագծի մասնակիցների թիմը՝ ստեղծելով իրենց խաղաքարտը: Հավակնոտ նախագիծն այսօր կարիք ունի տաղանդավոր հայ ստեղծագործողների, ովքեր կկարողանան իրենց փախած գաղափարները կյանքի կոչել պոկերի խաղաքարտերի վրա: 


Նախագիծն ինքնին կոմերցիոն բնույթ չի կրում, սակայն պոկերի կապոցը պատրաստ լինելուն պես նախատեսվում է այն տպագրել:
Նախագծին մասնակցել ցանկացողները կարող են կապ հաստատել հեղինակների հետ հետևյալ էլ. փոստով՝ [email protected] և [email protected]:

 

 

Այս թեմայով