16 Մարտ 2015, 11:02
780 |

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմի ռուսալեզու տարբերակը հասանելի է համացանցում

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի ռուսալեզու տարբերակը, որի պրեմիերան մարտի 8-ին կայացել էր Մոսկվայում, այսօրվանից հասանելի է համացանցում: Հնդկահայքի մոռացված պատմության մասին բացառիկ մանրամասներ ներկայացնող ժապավենը «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի կողմից ստեղծվող «Անծանոթ հայեր» ֆիլմաշարի մասն է: Այն նկարահանվել է հանրության միջոցներով և չի հետապնդում կոմերցիոն նպատակներ: Նախատեսվում է անցկացնել նաև ֆիլմի ցուցադրություններ սփյուռքահայ համայնքներում՝ մեծ էկրաններին: Ժապավենի հայերեն և անգլերեն տարբերակները կներկայացվեն առաջիկայում:

Թաջ Մահալը Հնդկաստանի ամենագլխավոր տեսարժան վայրերից է, բայց քչերը գիտեն, թե ով է եղել այն կինը, ում հիշատակին վեր է խոյացել սիրո այդ տաճարը։ Ինչպե՞ս են հայտնվել հայերն այդ հեռավոր երկրում և դեռ միջնադարում ստեղծել ամենաազդեցիկ համայնքներից մեկը։ Ինչպե՞ս են Թաջ Մահալի` իսլամական ճարտարապետության մարգարտի պատերին հայտնվել հարյուրավոր խաչեր և ինչպե՞ս են երկու հայուհիներ դարձել Հնդկաստանի ամենաազդեցիկ կայսրերի ուղեկիցները։

Աղբյուր՝ www.aravot.am

Այս թեմայով