Մշակույթ


Երկխոսություն՝ Ֆրունզի մահից հետո

Թամար Հովհաննիսյանը պատրաստվում է ֆիլմ նկարահանել՝ երկխոսություն Մհեր Մկրտչյանի ու իր միջև։ Բացեց մի գաղտնիք. ամուսնուն խորհրդանշելու է տեսախցիկը։

10/07/2013, 18:55

Հոռետեսը

«Դրախտ» եռապատման երեք կինոնկարները ներկայացված են «Ոսկե ծիրանի» շրջանակներում: Ինչու՞ են դրանք վերնագրված «Սեր», «Հավատ» և «Հույս» և ինչու՞ հենց այդ հերթականությամբ՝ մանրամասնում է ռեժիսորը:

10/07/2013, 17:05

«Ոսկե ծիրան». օր երրորդ

Հետդարձի ճամփան, թվում էր, կանցնի լուռ ու հանգիստ. բոլորը որոշել էին օգտվել 2 ժամ ննջելու առիթից: Բոլորը, բացի մի կնոջից, որը, ըստ ամենայնի, խառնել էր գարեջուրն ու օղին. քեֆը լավ էր, ձայնն էլ՝ զիլ:

Էգոյանի ալտեր էգոն

Ես մշտապես ինձ նույնականացրել եմ հայ ազգի հետ, միևնույն ժամանակ գիտակցել, որ ես հայաստանցի չեմ, քանի դեռ չեմ ապրում այստեղ:

«Ոսկե ծիրան». օր երկրորդ

Ինչ են փնտրում մամուլի ներկայացուցիչները կոկտեյլի ժամանակ, ինչու ենք փառատոնի ֆիլմերի դիտումը կիսատ թողնում, ինչպես սկսվեցին ցուցադրությունները ամառային դահլիճում և ինչպես են լիցքաթափվում փառատոնի հյուրերը:

Մեր մեծերն ու ոչ միայն

«Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայացված են ֆիլմեր Սարոյանի, Բաբաջանյանի, Լյալիկի և անգամ Մաֆիայի հոր մասին:

Ոսկե, շատ ոսկե ծիրան (վիդեո)

Հայկական առաջին, ամենահյուրառատ, ամենալուրջ փառատոնի ընթացքը՝ բացումից մինչև վերջին հյուրի մեկնումը՝ կարճամետրաժների տեսքով: Ֆիլմ առաջին. վարագույրը բացվեց:

08/07/2013, 16:01

«Ոսկե ծիրան». օր առաջին (վիդեո)

Թե ինչպես օրհնվեց ծիրանը, թե ինչպես էին ծամածռվում Ավեդիքյանն ու Էգոյանը, թե ինչպես էին պճնվել պչրուհիները, թե ովքեր էին երեքը՝ ֆրակներով և թե ում հասավ այս տարվա առաջին «Փարաջանովյան թալերը»:

Կավից մարդիկ

Ֆոլք ֆյուժն երաժշտությունը հնչեց այնտեղ, որտեղ վաղուց արդեն հսկիչների ձայներից և ճաշարան կանչող զանգի հնչյուններից բացի ոչինչ չէր լսվում. ռուս կինոռեժիսոր Դմիտրի Արինբասարովի ֆիլմի նկարահանումներն էին:

Ծիրանի առաջին հյուրերը (ֆոտո)

Հոբելյանական «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրեր Շառլ Ազնավուրն ու Արտավազդ Փելեշյանն արդեն Հայաստանում են: Փառատոնին՝ նրանց մասնակցության մասին: