28 Հոկտեմբեր 2014, 14:48
3472 |

Հին իրերի կայանատեղի

Հայտնի իսլանդացի երգչուհի Բյորկը հարցազրույցներից մեկում խոստովանեց, որ օգտագործված ապրանքների խանութներում նրա մոտ առաջանում է նույն էյֆորիան, որը ստանում են թմրանյութերից հետո: Ավելին՝ազատ է արձակվում որսորդի թաքնված բնազդը։ Հավանաբար, շատերն են պատրաստ նույն ախտորոշումը տալ ինքներն իրենց՝ հատկապես նրանք, ում հաճախ կոչում են «հիփսթեր»։

Օգտագործված ապրանքների խանութները Երևանում տխուր վիճակում են, եթե, իհարկե, նկատի չունենանք անտիկ իրերի փոքրիկ խանութները։ Սփոփանք կարող է լինել ամեն շաբաթ և կիրակի օրերին Բուզանդ փողոցի վրա, Վերնիսաժի մոտ ընդարձակվող հին իրերի շուկան։

Առևտրականների մեծամասնությունը վերավաճառողներ են, որոնք աշխատում են հետևյալ սկզբունքով «որպեսզի վաճառել օգտակար իրը, անհրաժեշտ է նախ ձեռք բերել անպետքը»։ Այդ պատճառով, գները թեև բարձր չեն, բայց և ծիծաղելի ցածր էլ չեն։ Տեսականին ընդարձակ է՝ էքսկլյուզիվ, էթնիկ և սովետական ռետրո իրեր, սպասք և բիժուտերիա, գրքեր և տեխնիկա, հագուստ և կոշիկներ, ասեղնագործության համար նյութեր, օգտակար կամ պարզապես զվարճալի իրեր։

Բիժուտերիա և զարդեր՝ այն, ինչ անկասկած կարելի է գտնել։ Ի միջի այլոց, կուրախանան և դասականի սիրահարները, և տխրահռչակ ավանգարդի։

Գները սովորաբար չեն անցնում 5000 դրամը, եթե հաշվի չառնենք հենդ-մեյդը, արծաթյա կամ ոսկյա, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերից իրերը։ Կարելի է գտնել իսկապես ինքնատիպ իրեր, հայ արվեստագետների աշխատանքներ, էլեգանտ վինտաժ և ժամանակակից խենթ կիտչ։ Որպես ապացույց վերածվում եմ այս շուկայում ամենահետաքրքիր մարդ-ցուցափեղկի։

Կոշիկները շատ չեն, բայց որակով ու ճաշակով են, հիմնականում նոր (հավանաբար վաճառվում են արտասահմանում ապրող հարազատներից ստացված նվերները)։ Գները սկսվում են 3000 դրամից։ Երբեմն կարելի է տեսնել ծայրահեղ տարօրինակ նմուշներ, որոնք հավանում են կամ ակնհայտ հրեշները, կամ մարդիկ, ովքեր վստահ են փորձարարի իրենց գիտելիքների վրա։ Ընդ որում, դրանք պճնամոլի համար չեն, այլ հատուկ ներբաններով գոլֆի կոշիկներ, որոնք չեն փչացնում դաշտերի ծածկույթը։ Հաճելի է, բայց ոչ պրակտիկ։

Հագուստի պակաս չկա, բայց շորերի կույտից արժեքավոր բան գտնելն ավելի դժվար է, քան սեքնդ-հենդում։ Ձանձրալի կամ «ցտեսություն, երիտասարդություն» ոճով շորեր են։ Որոշակի հմտություններ ունենալու դեպքում վերջինս կարելի է ներկայացնել որպես ռետրո, բայց այն կարելի է կիրառել ավելի շուտ թեմատիկ հավաքույթի կամ ֆոտոսեթի համար․ եթե նույնիսկ հաջողվի համապատասխան ոճի իրեր գտնել, ապա գրեթե միշտ դա կլինի զզվելի կտորից։ Եվ հակառակը։ Բացառություններ հազվադեպ են լինում։

Աքսեսուարներ (այն ամենը, ինչ չի կարելի դասել զարդերի կամ բիժուտերիայի շարքին)։ Հակիրճ՝ շալեր, շարֆեր և գոտիներ շատ կան, իսկ ինչ վերաբերվում է պայուսակներին՝ վիճակախաղ է. ինչպես բախտը կբերի։ Օրինակ, ինձ հաջողվեց կույտի միջից գտնել, առաջին հայացքից անշուք նորաոճ ու պրակտիկ պորտֆել 1000 դրամով։

Ակնոցներ։ Կարելի է գտնել լավ տեսականիով մի քանի շարք՝ օպտիկական և արևային, տխրահռչակ Ray-Ban ավիատորներ և բազմազան վինտաժ՝ նորաոճ, երբեմն խամրած, երբեմն էլ՝ հիմար։ Գներն սկսվում են 1000 դրամից։

Սպասք, տան համար աքսեսուարներ։ Սա «տնայնասեր» հիպսթերների որս է, որոնք մտահոգված են ոչ միայն իրենց արտաքինով, այլև բնակտարածքի դասավորվածությամբ։ Իրականում բավականին բարդ է նկարագրել այստեղ վաճառվող առարկաները, կարելի է գտնել ամեն ինչ՝ սկսած չուգունե թավաներից, վերջացրած արծաթե պատառաքաղներով։ 

Որոշ չափով սպասքի շարքը սովետական կյանքի և մշակույթի կենդանի թանգարան է, և երբեմն կարելի է հանդիպել կանգուն «էքսպոնատների», որոնք կտեղավորվեին նաև ժամանակակից ինտերյերում։

Այս շքեղության մեջ առանց դժվարության կարելի է գտնել աուտենտիկ արևելյան սպասք, ձեռքի հնաոճ սրճաղացներ։ Եվ, իհարկե, ջազզվե՝ իդեալական հուշանվերներ նրանց համար, ովքեր կարծում են, թե իրերը պետք է պարտադիր ֆունկցիոնալ լինեն։ Այս շուկայում դրանք շատ-շատ են՝ տարբեր չափսերի, հին ու նոր, հասարակ և զարդարված։ Գները սկսվում են 2000-2500 դրամից։

Շուկայում որսի կանոնները շատ հեշտ են՝ նայեք ամենուր, գլուխներդ մի կորցրեք, սակարկեք։ Եթե չգիտեք սակարկել, ձևացրեք, թե երկմտում եք, և հնարավոր է՝ գինն իջեցնեն։ Եթե չեք պատրաստվում միանգամից ծախսել ամբողջ փողը, մի շտապեք վերցնել առաջին իսկ հավանած իրը, որովհետև հարևան սեղանիկում հնարավոր է գտնվի իրական գանձ։

Ի դեպ, Վերնիսաժի մոտակայքում շաբաթ և կիրակի օրերին զբոսնելուց հաճույք կստանան նույնիսկ նրանք, ովքեր հնի նկատմամբ պարզապես անտարբեր չեն։ Բացի խայտաբղետ շարքերից, կարելի է հիանալ նաև գնորդներով ու վաճառողներով, ինտելիգենտ տարեցներով և բոհեմական երիտասարդներով, միմյանց հետ իրենց կոլորիտությամբ մրցակցող տեղացիներով և տուրիստներով:

Այս թեմայով