25 Մայիս 2014, 19:34
3913 |

Քլաբվել, «թույն»…

Քլաբվելը մեր մեջ անփոխարինելի կրեդո է, շաբաթվա առաջին հինգ օրից հետո ինքնազգացողությանը դրայվ տալու համար:

8-ից սկսել պատրաստվել, 10-ին մտնել փաբ ու սկսել խմել, 11-ին հասնել ալկոհոլային կոնդիցիայի, 12-ին տեղափոխվել քլաբ, ու խմել-պարել-խմել-պարել-խմել՝ հանելով շաբաթվա ընթացքում կուտակված բացասականի բոլոր կաթիլները, 1-ի կողմերն անցնել պրոֆեսիոնալ ոչ ադեկվատ պահվածքին, 3-ոտ հասնել տուն ու մի կերպ քեզ առաքել անկողին:

Թույն առավոտ: Երևան: 2014 թ.: Փողոցից հնչող բալգարկա գործիքի բոլորիս ծանոթ դափսթեփային ռիթմը, որը, ի տարբերություն ակումբայինի, խորը քնած մարդու մոտ պարելու ցանկություն բնավ չի առաջացնում, վերադարձնում է նորացվող, վերակառուցվող ու արթնացող Երևան:

Միխաիլ Պողոսով
Միխաիլ Պողոսով

Ընդունենք, որ այն ամենը, ինչը դուք ապրել եք մի քանի տող վերևում, այնուամենայնիվ, հանդիսանում է քլաբինգի ու դրայվի համեմատաբար ավելի առողջ տարբերակ, զարգացած ձևավորված ակումբային կյանք ունեցող մեգապոլիսները դրանով հպարտանալ չեն կարող. այնտեղ ծանր թմրամիջոցները շատ ավելի հասանելի են, քան Երևանում:

Christian Bertrand
Christian Bertrand

Հետաքրքիր է՝ ինչպիսին կլինի Երևանը, երբ այստեղ էլ անցկացվեն raiv-եր, wonderland-եր, burning man-ներ ու kazantip-ներ: 

Այս թեմայով