30 Հոկտեմբեր 2013, 19:11
1619 |

Առանց խմբագրման. մաս երկրորդ

Արդեն անդրադարձել եմ ImYerevan.com-ի լրագրողների կիքսերին: Հասել է երկրորդ չափաբաժնի հերթը: Շարքը շարունակելի է, քանի դեռ շնչում, գրում և շփոթվում են մեր լրագրողները:

* Դարերով ինֆորմացիոն դիետայի մատնված եվրոպացի ու հետխորհրդային ընթերցողները սկսեցին պահանջել մատչելի ու դյուրամարս հանրագիտարանային գրականություն:

* Հրաշալի օդափոխությունը հավաքվածներին հնարավորություն էր տալիս վայելելու ոչ միայն համեղ սնունդը, որը շռայլորեն դրված էր սեղաններին, այլև երաժշտությունը:

* Հաճույքով ունկնդրեցինք այն` այս անգամ ընկերների, գարեջրի և, ինչու ոչ, անվճար կոկտեյլի միջավայրում:

* Ծաղիկներն ավելի գրավիչ են ինձ համար, որովհետև բնություն շատ եմ սիրում՝ զբաղվում եմ որսորդությամբ և ձկնորսությամբ:

* Կամաց-կամաց իրար խառնվեցին զեկույց կարդացողն ու զեկույց լսողը:

* Իսկ փոփոխությունը տրիվիալ պատճառներ ուներ՝ փողը, ավելի ճիշտ փողի բացակայությունը:

* ՀԿ-ն խնդրին փորձեց նայել այլ տեսանկյունից՝ ներքևից:

* 90-ականներին առաջին անգամ Եվրոպայում էի, տատիկներ տեսա ու շատ զարմացա: Մտածեցի՝ էս ինչ սիրուն տատիկներ են էստեղ:

* Հայաստանյան թանգարանները այցելությունների տեսանկյունից սննկանում են:

* Ներկայացման սկսվելուց մի քանի րոպե առաջ ֆոտոխցիկը ներխուժեց մութ հետնաբեմ:

* Հասկացան, որ սա իրենց առաքելությունն է աջակցել հաշմանդամություն ունեցողներին, չհուսահատվել ու համալրել իրենց շարքերը։

* Հայ տղայի հետ չեմ ուզի ամուսանանալ, անգամ առանձին ապրելու դեպքում էլ չեմ ուզի, քանի որ Հայաստանում դավաճանությունները շատ են:

* Ներկայացումից հաշված րոպեներ անց հյուրանոցային համարներից մեկում «Հայ ֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանը հավաստագրեր հանձնեց մասնակիցներին:

* Փեսացուն Երևանից մեկնեց Պյատիգորսկ ու հարսնացուի ձեռքը հարսնացուի ձեռքը հարսնացուի ձեռքը հարսնացուի ձեռքն անձամբ նրա եղբորից խնդրեց:

* Շուտով ծնվեց առաջնեկը, ու Նինոն զգաց, որ մեծացնում է կիսով չափ հայ երեխային:

* Հերիք է քնելուց առաջ մի քանի րոպե զանգի հետ խաղամ, անուշ քուն եմ մտնում:

* Բոլորը սրտատրոփ նետվեցին Արարատյան դաշտի գիրկը՝ դեղնակարմիր տռզած դդումներին իրենցով անելու:

* Գիտեի, որ ինչ-որ բանով է զբաղվում այդտեղ: Թե ինչով՝ չգիտեի, բայց մի տեսակ համոզված էի, որ զբաղմունքն էլ է տարօրինակ լինելու՝ իր նման:

* Ամուսիններին դավաճանող, ինքնուրույն ու կյանքում ամեն ինչ տեսած ամերիկուհիները շերիֆին դուր չէին եկել:

Այս թեմայով