23 Սեպտեմբեր 2013, 16:01
2215 |

Առանց խմբագրման

Խմբագրի գործն էլ գործ չի, օրական կարդում ես բազում բառեր, տառեր ու նախադասություններ, ոչ միշտ առաջին անգամից ընկալում՝ ինչ ասել կուզեր, հաճախ էլ՝ բնավ չհասկանալով հեղինակի մտքի թռիչքը: Ամիսներ շարունակ կուտակելով imyerevan.com-ի լրագրողների տեքստերում առկա երբեք չհրապարակված կիքսերը՝ անողոքաբար ներկայացնում եմ դրանք լայն հանրության դատին: Ընթերցեք ու կռահեք՝ առակն ինչ կցուցաներ:

* Երգերի ընթացքում Խուլիո Իգլեսիասը շոյում է ամեն բառը, մշակում ու նոր ներկայացնում ցանկացած հնչյունը ու սիրով զբաղվում յուրաքանչյուր երգի հետ:

* Հավաքականի թիմից հետո պարապմունքի եկավ 15 հոգուց բաղկացած սիրողների խումբ:

* Նա այդքան էլ չէր ուզում հիշել Հայաստանում անցկացրած իր առաջին տարին' սկսած հարևաններից, վերջացրած մարդկանցով:

* 1715-ին, երբ Մխիթար Սեբաստացին հասավ Վենետիկ, բազմաթիվ հայ վաճառականներ առևտրական կայքեր ունեին այդ քաղաքի նավահանգստում:

* «Ես զրուցում եմ տարբեր դարաշրջաններում արված աշխատանքների ու դրանց հեղինակների հետ»:

* Չապլինը բազմաթիվ կանայք է ունեցել՝ կարճ ու երկար մազերով:

* Ուսանողուհիները դասի էին գնում երեկոյան զգեստներով, բայց վարսավիրանոցների առջև դասի գնալու համար հերթերը բնավ չեն մտածում նվազել:

* Նրա կապտականաչ աչքերը խրվում են մեջդ ու գողանում մի մասնիկդ, որպեսզի ոգեշնչվեն ու շարունակեն ստեղծագործել:

* Սկսած նասկիներից, որոնք ի դեպ պետք է լինեն կլանող և չպահպանեն խոնավությունը:

* Բալիկ չունեմ, դեռ ամուսնացած չեմ, բայց հարևանի կամ բարեկամի երեխաների հետ միշտ կապի մեջ եմ լինում:

* Մարդիկ ձգտում են այլ զգացողությունների, թրթռուն հույզերի, էքստրեմալ հոգեվիճակների, որտեղ նրանք կառանձնանան ու կտրվեն անհատական կրքերին։

* Հարց Լիլիթ Պիպոյանին՝ Ինչպես կգնահատեք Երևանի երաժշտական լսողությունը:

* Հայկական խորհրդանիշ ոսկեգույն ծիրանը արդեն հասել է, հասել է՝ որ հավաքենք, հասել է՝ որ ուտենք:

* Իր այցելուներին հրամցնելու ոչ միայն երաժշտական իրադարձություններ, այլև՝ մշակութային:

* Այս բարեհամբույր մարդկանց հետ զրույցից հետո անկախ ինձնից սկսեցի մտածել սիրո, համերաշխության, բարության ու կամեցողությունից զերծ մնալու մասին:

* Այնպես ստացվեց, որ նրա հետ կայացած իմ հանդիպումը լրագրողական հարցեր տալու և պատասխաններ ստանալու կարգավիճակից տեղափոխվեց մտերմիկ զրույցի մակարդակի:

* Սակայն ինչպես շատ բաներ, անվճար wi-fi-ը նույնպես ընդգրկված էր միայն մայրաքաղաքային հաճույքների շարքում:

* Երիտասարդ, սիրունադեմ աղջիկները վազում էին դեպի անծանոթ տղաներն ու նրանց վզովն ընկնում՝ ի երախտիք վճարած 100 դրամի:

* Աստված արարեց աշխարհը 6 օրում, իսկ Երևանում 6 օրում արարվեց քաղաքացիական հասարակություն:

* Ոտքս տրորողը շրջվում ու ներողություն էր խնդրում, մինչդեռ նախկինում անտարբեր կանցներ:

* Սերգեյը շատախոս չէ, համեստ է, ամաչկոտ, բավարարվող:

* “ձյաձյա” կոչվելու տարիքի միջահասակ սևազգեստ մի մարդ:

* Շամպայնի զսպված փրփուրը վերջապես ազատություն ստացավ, երկար սպասված շնորհավորանքների հետ լցվեց թափանցիկ բաժակների մեջ, այնտեղից էլ՝ հուզմունքից խզված կիսաչոր կոկորդներ:

* Վստահեց հոր՝ Արսենի ճաշակին, առաջին հայացքից հավանեց, երկրորդից՝ համակրեց, երրորդից՝ սիրահարվեց:

* Սակայն հայկական գենում՝ ամեն ինչում առաջինը լինելու հատկանիշը նորից իրենն ասեց:

* Անհամբերությունը թափ է հավաքում ոչ թե օրերորով, այլ ժամերով:

* Դիզայներները փորձել էին կիսակառույցի տպավորությունը կոտրել կանաչ, հասունացման ձգտող խնձորներով:

* Մինուսին ձգտող դիլիջանյան եղանակը պլյուսի հասցրեցին փող-կապ-ներից ազատված գործարարները:

* Առաջին հանդիպումն այս տարվա փետրվարին էր, երբ խմբի մասնակիցները մեկտեղվեցին:

* Ու կարևոր չէ, թե ընթերցանության հատկապես որ ձևն եք նախնտրում՝ էլեկտրոնային, թե դասական, կարևորը ռոմանտիզմը չկորցնելն է:

* Իրար հետ ուտում էինք, խմում, իրար հետ սիրում, իրար հետ վիրավորվում:

* Այն համապատասխանում է ազգային, սանիտարահիգիենիկ և էկոլոգիական բոլոր պահանջներին:

Այս թեմայով