«Էկոտուրիզմի փառատոն 2016»

Էկոտուրիզմը բնության, նրա առանձին բաղադրիչների և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջությունն է: 
Էկոզբոսաշրջության փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:

Ծրագրում՝

1. Փառատոնի բացման արարողություն, տեղական սննդի վաճառք, էկոզբոսաշրջային ծառայությունների ցուցահանդես,
2. «Մարզային հեծանվային գավաթ» մրցույթ,
3. Ժայռամագլցման սիրողական մրցույթ և դասընթաց,
4. Էկոերթուղիներով քայլարշավ և ձիարշավ,
5. Վրանային ավանի հիմնում, որտեղ երեկոյան կիթառով մենահամերգներով հանդես կգան անհատ կատարողներ,
6. ՀՀ Կարմիր գրքային բուսական և կենդանական աշխարհին նվիրված ֆոտոցուցահանդես,
7. Վրանային ճամբարում կրթական դասախոսությունների իրականացում հետևյալ թեմաներով՝
Առաջին բուժօգնություն, 
Բնության պահպանություն և կենսաբազմազանություն,
Փոխօգնության սկզբունքները արշավների ընթացքում, 
Անվտանգության ապահովման սկզբունքներ արշավների ընթացքում,
Արշավային հագուստի ընտրության յուրահատկությունները:
8. Ձիարշավ և քայլարշավ դեպի Մարտիրոս համայնքի Ս. Հակոբ եկեղեցի, վիմափոր Սբ. Աստվածածին եկեղեցի և Չումովի (Չմոյի) լիճ:

Գոմք և Մարտիրոս գյուղերը գտնվում են Վայոց Ձորի մարզում Վայքի լեռնաշղթայի արևմտյան լանջին, Վայքից հարավ արևելք, 14-20 կմ հեռավորության վրա: Համայնքների տարածքը հարուստ է կենսաբազմազանությամբ և մաս է կազմում միջազգայնորեն ճանաչված էկոլոգիական միջանցքի ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցանկում ներառված Կովկասյան ընձառյուծի (Panthera pardus), բեզոարյան այծի (Capra aegagrus), Հայկական մուֆլոնի (Ovis orientailis), ինչպես նաև ապրելավայր այլ կենդանատեսակների համար: Այն ունի նաև հարուստ բուսական աշխարհ:

Կազմակերպիչներն են՝ «Ջերմուկի զարգացման կենտրոն» և «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 077 219 755, 094 051 306 հեռախոսահամարներով:

Այս թեմայով