«Հարթակ» փորձի փոխանակման փառատոն

Հարթակը գործնական դասընթացների և վարպետության դասերի եռօրյա փառատոն է, որն անցկացվելու է Երևանի տարբեր անկյուններում: Անցկացնելու ենք բազմաթիվ դասընթացներ` հետևյալ 4 թեմաներով` սնունդ, արվեստ և արհեստ, տեխնոլոգիաներ, առողջ ապրելակերպ:

Հոկտեմբերի 16-18 փառատոնը կանկացվի հետևյալ հասցեներում՝

ԷՕՆ հակասրճարան, Տերյան 3ա

“Էլիտ Պլազա” բիզնես կենտրոն, 15 Խորենացի

TSD (Technology and Science Dynamics), Հակոբ Հակոբյան 3, 4 հարկ

Միրզոյան գրադարան, Մհեր Մկրտչյան 10
Թումանյանի այգի

Միսաք մանուշյանի անվան (Մաշտոցի) պուրակ

ԱԿՈՒՄԲ, Թումանյան 40

ԾՐԱԳԻՐ
Դասընթացների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ՝ http://hartakyerevan.com/en/program.
Տպագիր ծրագիրը հասանելի կլինի հոկտեմբերի 14-ից Էօնում գտնվող փառատոնի ինֆոկենտրոնում` Տերյան 3ա հասցեում:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ +374 (10) 53 87 66, +374 (91) 36 09 04:

 

Այս թեմայով