Ռուբեն Անգալադյան. «Նամակներ ափսեի մեջ»

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» նախագծի երկրորդ ցուգադրության բացումը, որը ներկայացնում է հայ անվանի մշակութաբան, գրող, կոլեկցիոներ Ռուբեն Անգալադյանին:

«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը 2՝ Ռուբեն Անգալադյան. նամակներ ափսեի մեջ» ցուցադրությունն ընդգրկում է գեղարվեստական նշանակության եզակի ափսեների ընտրանի Ռուբեն Անգալադյանի հավաքածուից՝ ներկայացնելով 64 արվեստագետի 77 աշխատանք: Ցուցադրությունն արտացոլում է Ռուբեն Անգալադյան մտավորականի և կոլեկցիոների վառ անհատականությունը և արվեստային նախասիրությունները: 

Ցուցադրությունը կտևի մինչև դեկտեմբերի 21-ը:
Մուտքն ազատ է:

Այս թեմայով